Ես կառավարության ղեկավար ընտրվելուց անմիջապես հետո ՀԱՊԿ-ում բարձրացրեցի Ադրբեջանին զենքի վաճառքը սահմանափակելու հարցը։ Այս մասին հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Բաքվին զենք մատակարարելու մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։

Վարչապետի խոսքերով, այդ հարցով ՀԱՊԿ-ում հաջողվել է կոնսենսուսի հասնել, քանի որ դիրքորոշումները մեծ մասամբ համընկնում են։ «Իրականացվում է համակարգում, եւ անհրաժեշտության դեպքում այն առավել ակտիվ կիրականացվի։ Սակայն նույնիսկ առանց համաձայնեցնելու եւ համակարգելու էլ մեր դիրքորոշումները այդ հարցում համընկնում են»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը, ապա, ինչպես նշեց Փաշինյանը, մոտ ապագայում այն դժվար թե զգալիորեն փոփոխվի։ «Ամեն դեպքում վերջին 13 տարիներին այն չի փոխվել։ Եւ հենց դա է հիմնական խնդիրը։ Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ երկխոսության կառուցողական դաշտ դուրս գալու կոչ ենք անում»,- նկատեց վարչապետը։