«Սիրիական դեմոկրատական խորհրդի» գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդն ասել է, որ թուրք զինվորականներն օգտագործել են զինամթերք, որը ֆոսֆոր է պարունակել, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Rudaw-ին։

Նրա խոսքով՝ Թուրքիան օգտագործել է ֆոսֆոր քիմիական գազը խաղաղ բնակիչների դեմ։ Նա ավելացրել է, որ քրդերը չեն կարող փորձաքննություն կատարել, քանի որ դրա հնարավորությունը չունեն։

Բացի այդ, նախագահն ասել է, որ թուրքական ռազմական գործողության պատճառով 300 հազար մարդ լքել է տները, 250 մարդ, այդ թվում երեխաներ, զոհվել են, 300 մարդ համարվում է անհետ կորած։