Համաձայն Միջազգային էներգետիկական գործակալության փորձագետների իրականացրած հետազոտության՝ քրոսովերների եւ ամենագնացների ներկա պահանջարկի աճի տեմպերի պահպանման դեպքում, մթնոլորտ արտանետվող ածխածինների քանակությունն այդ խոշոր մեքենաների կողմից կբարձրացնի էկոլոգիական շահավետությունը, որն ստացվում է էլեկտրամեքենաների տարածվածության աճից, տեղեկացնում է MIGnews-ը։

Ամենագնացների քանակը ողջ աշխարհում 2010 թվականից աճել է 60 տոկոսով եւ կազմել ավելի քան 200 մլն։ 2010-2018 թվականներին այդ մեքենաները երկրորդն են եղել մթնոլորտ արտանետումների էներգետիկ սեկտորից հետո՝ առաջ անցնելով բեռնատարներից եւ ինքնաթիռներից։

Փորձագետների գնահատականներով՝ ամենագնացների տարածվածության աճի տեմպերի պահպանման դեպքում մինչեւ 2040 թվականը նավթի համաշխարհային պահանջարկը կավելանա օրական գրեթե 2 մլն բարելով, ինչը կծածկի «սեւ ոսկու» սպառման նվազումը՝ 150 մլն էլեկտրամոբիլ վաճառելու պարագայում։

Տեղեկացվում է, որ անցած տարի ԱՄՆ-ում ավտոմեքենաների գնումների 48 տոկոսը բաժին է ընկել ամենագնացներին։ Դրանք տարածվում են նաեւ Չինաստանում ու Հնդկաստանում։