Model Y-ի մասին գլխավոր նորությունն արտադրական հոսքագծերի արագացված կարգավորումն է. բյուջետային քրոսովերի արտադրության մեկնարկը նախատեսվում է 2020 թվականի ամռանը, ոչ թե աշնանը, գրում է Hightech+-ը:

Այնուհետեւ Իլոն Մասկը ներկայացրել է իր անձնական տպավորությունները. «Վերջերս ես երթեւեկել եմ Model Y-ի նախնական տարբերակով եւ կարծում եմ, որ դա կլինի հիանալի արտադրանք, որը լավ կընդունվի…Եւ շատ հավանական է, որ, չնայած դա իմ կարծիքն է, այդ մոդելը շատ ավելի լավ կվաճառվի, քան S, X եւ 3 մոդելները միասին վերցված»:

Նրա կարծիքով՝ առաջին փուլում խոսքը շաբաթական շուրջ 1000 Model Y մեքենա արտադրելու մասին է: Ապրանքանշի ներկայիս մեքենաների արտադրության ծավալները մեծացնելու համար անհրաժեշտ է թողարկել շուրջ 100 հազար քրոսովերներ, այսինքն՝ շաբաթական 24-25 հազար: Իլոն Մասկը չի պարզաբանել, թե երբ է  Tesla-ն պատրաստվում թողարկել ավտոմեքենաներն այդ ծավալներով: