Ճապոնական Kyosho ընկերությունը կթողարկի Toyota Century GRMN մոդելի փոքր մասշտաբային տարբերակը 700 հատ քանակությամբ, գրում է Մոտոր-ը:

Դրանք բոլորը կլինեն սպիտակ գույն եւ պատրաստված են՝ հաշվի առնելով բոլոր մանրուքները. ղաղալիք սեդանների վրա կարելի է գտնել ռադիատորի եւ առջեւի բամպերի մանր ցանցը, թափքի պարագծով սեւ աերոդինամիկ ծածկոցը եւ բեռնախցի կափարիչի վրա սփոյլեր ածխապլաստիկից: Ապակիներից երեւում է, որ ինտերիերը եւս լի է ամենափոքր մանրուքներով:

Մասշտաբային մոդելի արժեքը կազմում է 19 800 իեն: Ենթադրվում է, որ «իսկական» Century GRMN-ը հագեցած է հիբրիդային ուժային կարգավորմամբ 5 լ եւ ավելի քան 420 ձիաուժ V8 բենզինով աշխատող  շարժիչով: Փոխանցման տուփը ավտոմատ է, իսկ պնեւմոկախոցը տարբերվում է «քաղաքացիական» տարբերակից: Սեդանն ունի 19-դույմանոց BBS անվահեծեր Yokohama Advan Sport V105 անիվներով: