Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է   Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանին: Հանդիպմանը մասնակցել են  Աշոտ Շախմուրադյանը և Տիգրան Քյուֆալյանը:

Շնորհակալություն հայտնելով ընձեռնած  հնարավորության համար՝ Ա.Պետրոսյանը  նշել է, որ  նորաստեղծ ասոցիացիան, որը միավորում է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներին,   պատրաստ է համագործակցել ոլորտային պետական կառույցների հետ՝ Հայաստանում ավտոմոբիլային շուկայի կանոնակարգման ուղղությամբ: Նա կարևորել է պետության կողմից դաշտի ինստիտուցիոնալ համակարգման  անհրաժեշտությունը:

ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն  իր խոսքում նույնպես  շեշտել է  պետական-մասնավոր հատված համագործակցությամբ խնդիրների լուծման արդյունավետությունը: 

Հանդիպմանը քննարկվել են 2020 թ. հունվարից  ԵԱՏՄ  նոր կանոնակարգով  ավտոմոբիլային տրանսպորտի համար սահմանվող տեխնիկական պահանջներին, ընթացակարգերին և ոլորտի կանոնակարգմանը  վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմոբիլային շուկայի ձևավորմանը, ավտոմոբիլային ժամանակակից տեխնոլոգիաների  կիրառմանն առնչվող  հարցերի:

Պայմանավորվածություն է  ձեռք բերվել   բարձրացված հարցերն ուսումնասիրելու և լուծումներ  գտնելու  ուղղությամբ: