Թուրքական Սանջակտեպե շրջանի ղեկավար Շեյմ Դոգյուջյուն Լոնդոնում հարձակման է ենթարկվել Սիրիայում թուրքական իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների կողմից, տեղեկացվում է քաղաքապետի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայտարարության համաձայն, Դոգյուջյուն Լոնդոն է ժամանել մասնակցելու Քաղաքապետների միջազգային խորհրդի նիստին։ Բրիտանիայի մայրաքաղաքում նա ականատես է դարձել բողոքի ցույցի, որի մասնակիցները պնդում էին, որ Թուրքիան քիմիական զենքի գործածմամբ սպանում է երեխաներին եւ անմեղ մարդկանց։

«Մենք չեինք կարող ստի, զրպարտության եւ վիրավորանքների հանդեպ անտարբեր մնալ, եւ մենք չլռեցինք։ «Դուք ստում եք»,- գոռացի ես։ Նրանք հարձակվեցին մեզ վրա փայտերով եւ բռունցքներով։ Մեր կողքին միայն երկու ոստիկան կար, եւ նրանց ուժը բավարար չէր։ Իմ ամուսինն ու խորհրդականը միջամտեցին եւ ինձ տարան այդտեղից։ Մեզ հետապնդելով՝ նրանք կրկին փորձեցին հարձակվել մեզ վրա, սակայն չստացվեց»,- ասվում է Twitter-ում հրապարակված նրա հայտարարության մեջ։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին՝ ուղղված Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ։