Թուրք զինվորականները կսպանեն ցանկացած քուրդ զինյալի, որը կմնա Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանի երկայնքով, ժամկետի ավարտից հետո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ ռուս եւ սիրիացի պաշտոնական անձինք հայտնել են, որ որոշ քուրդ զինյալներ լքել են սահմանամերձ գոտի, իկս մյուսները դեռ չեն լքել: Քրդերի դուրսբերումը համապատասխանում է ռուս-թուրքական համաձայնագրին, որը ձեռք է բերվել անցած շաբաթ:

Քրդերը պետք է լքեն թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորության վրա գտնվող դիրքերը մինչեւ հոկտեմբերի 29-ի գիշերը:

Թուրքիան եւ Ռուսաստանը սահմանի համատեղ հսկողություն են իրականացնում:

Չավուշօղլուի խոսքով՝ ռուսական ռազմական պատվիրակությունը պետք է Թուրքիա ժամանի համատեղ հսկողությունը քննարկելու համար: