Քլիվլենդի (Թենեսի նահանգ) բնակիչը վաճառքի է հանել Մետրի կրկնօրինակը դիսնեյան «Տաչկի («Ավտոներ») ֆիլմից։ Մեքենան կառուցված է 1955 թվականի GMC նմուշի ագրեգատներից եւ գնահատվել է 50 հազար դոլար, տեղեկացնում է Motor-ը։

Մուլտֆիլմի Մետրի համար ոգեւորիչ է դարձել 1956-1957 թվականների International Harvester-ը։ Բայց իսկական մեքենայի համար որպես հիմք վերցրել են պատմական այդ շրջանին համապատասխանող GMC փոքրիկ բեռնատարը։ Մեքենան լրիվ աշխատանքային վիճակում է, եւ տերը հաճախ դրա հետ միասին հայտնվում է տոնական շքերթներում։ «Մետրի» շարժիչը անցած տարի նորից են հավաքել, ինչպես նաեւ մեքենան զինել են արտաքին դինամիկներ ունեցող DVD-փլեերով։