Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունն (ԴՄԾ) սկսել է Դաշնային հարկային ծառայությունից (ԴՀԾ) տվյալներ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) փորձի շրջանակում ապրանքների վերավաճառքի շղթաների մասին՝ ՌԴ տարածքում ներմուծվող ապրանքների փաստաթղթային հետեւելիության վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասաց ԴՄԾ ղեկավարի տեղակալ Ռուսլան Դավիդովը։

«ԴՄԾ-ն փորձից առաջ էլ ԴՀԾ-ին փոխանցում էր տվյալներ ապրանքների թողարկման մասին։ Այսօր մենք սկսել ենք տեղեկություն ստանալ հաջորդ վաճառքների մասին։ Վերլուծելով ԴՀԾ-ից ստացված՝ ապրանքների վերավաճառքի շղթաների մասին տեղեկությունները՝ մենք գրանցում ենք, որ արտադրանքը վերավաճառվում է ԵՏՄ այլ երկրներում։ Եվ ահա դա շատ հետաքրքրիր օրինաչափություն է։ ԵՏՄ-ում արտաքին եւ ներքին առեւտրի վերահսկողությունը գերակա ուղղություններից մեկն է, քանի որ կարգավորման տարբեր պայմանները, հարկման տարբեր բազան, վարչարարության տարբեր մոտեցումները ապրանքների վերահոսք են առաջացնում։  Փոխադարձ առեւտրի վիճակագրությունը լրիվ եւ բավականաչափ հստակ չէ»,- ասել է Դավիդովը։

Նրա խոսքով՝ այժմ համակարգի աշխատանքում որոշակի դժվարություններ կան՝ մասնակից ընկերությունների թիվը պետք է ընդլայնել, մինչեւ որ նրանք միանան տեղեկատվական փոխանակմանը կամավոր հիմունքներով։ «Ծրագրային միջոցներն այսօր աշխատում են, եւ դրանք պետք է համալրել իրական տվյալներով, սովորել մշակել դրանք ըստ մոդելների, զարգացնել ռիսկերի կառավարման համակարգը։ Այսօր համակարգին միանում են բարեխիղճ ընկերություններ «կանաչ սեկտորից»։ Համակարգի զարգացման համար կարեւոր է ուսումնասիրել բոլոր մասնակիցներին, այդ թվում «կարմիր սեկտորից»։ Դա թույլ կտա մշակել հստակ չափորոշիչներ ռիսկերի գնահատման համար»,- ավելացրել է Դավիդովը։

Փորձի մասնակիցները

Փորձն սկսվել է  2019 թվականի հուլիսի 1-ին։ Ավելի վաղ ֆիննախն առաջարկել էր երկարացնել մինչեւ 2020 թվականի հունիս փորձի ժամկետը, որը սկզբում նախատեսվում էր ավարտել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ ԴՀԾ ղեկավար Միխայիլ Միշուստինի խոսքով՝ այն թույլ կտա շուկան ազատել անբարեխիղճ մասնակիցներից եւ նվազեցնել ստուգումների թիվը, վարչարարական բեռնվածությւոնը բարեխիղճ մասնակիցների համար, ինչպես նաեւ կխոչընդոտի ապրանքների մաքսային արժեքի նվազեցմանը։

Հունիսին Միշուստինը տեղեկացրել էր, որ փորձին մասնակցում են նաեւ ընկերություններ, ինչպիսին են Panasonic-ը, «Յանդեքս.Մարքեթը», Мetro AG-ն, «Դետսկի միրը», Hisense-ը, ընդամենը 10 ընկերություն։ Փորձն առաջին փուլում կիրականացվի ապրանքների այնպիսի խմբերի հանդեպ, ինչպիսին են արդյունաբերական սարքավորումները, մոնիտորները եւ պրոյեկտորները, սառնարանները եւ սառնարանային սարքավորումները, լվացքի եւ աման լվացող մեքենաները, մանկասայլակները, մանկական աթոռներն ավտոմեքենաների համար։

ԴՀԾ-ն նշանակվել է միասնական տեղեկատվական համակարգի օպերատոր, որն անհրաժեշտ է փորձն անցկացնելու համար։ Ապրանքների մասի տեղեկությունների փոխանցումը հանձնարարված է ԴՄԾ-ին։ Ծառայությունների գործունեության համակարգող է նշանակվել ՌԴ ֆիննախը։