Ֆիլիպիններում երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 400-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Manila Bulletin թերթի վրա հղումով:

Ավելի վաղ հաղորդվել է 9 զոհի եւ 40 տուժածի մասին:

Ավելի վաղ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) տեղեկացրել էր, որ Ֆիլիպիններում տեղի է ունեցել 6,8 ուժգնութամբ երկրաշարժ։ Ավելի ուշ այն իջել է 6,6 մագնիտուդի։

Ստորգետնյա ցնցումները հանգեցրել են ենթակառուցվածքի փլուզման Մինդանաո կղզու տարբեր շրջաններում։

Երկու շաբաթ առաջ ֆիլիպինյան Մինդանաո կղզում տեղի ունեցավ մեկ այլ հզոր երկրաշարժ։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դրա հետեւանքով զոհվել է հինգ մարդ եւ ավելի քան 70-ը տուժել է։