Կատալոնական երկրների ուսանողների արհմիությունը (SEPC), որն աջակցում է Իսպանիայից ինքնավարության անկախացմանը, համընդհանուր դասադուլ է սկսել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցուցարարների հիմնական պահանջը բողոքի ակցիաներին մասնակցելու իրավունքն է, եւ որ այն հետեւանքներ չունենա իրենց գնահատականների վրա:

Ուսանողները տարբեր ակցիաներ են անցկացնում համալսարաններում, նրանք արգելափակել են AP-7 մայրուղին:

Ամենաբարդ իրավիճակը Բարսելոնայում Pompeu Fabra համալսարանում է, որտեղ ցուցարարներն արգելափակել են համալսարանի 3 մուտքերը:

Բացի այդ, ուսանողները գիշերել են Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսրանում եւ արգելափակել համալսարանի մուտքը: