Kia ընկերությունը հրապարակել է K5 սեդանի առաջին թիզերային պատկերները։ Այլ երկրներում այդ ավտոմեքենան վաճառվում է Optima անվանումով։ Ակնկալվում է, որ մոդելի նորամուտը կլինի մոտ ժամանակներս, իսկ արտադրությունը կմեկնարկի 2020թ․ առաջին եռամսյակում, հայտնում է Autonews-ը։

Դատելով թիզերներից՝ նոր սերնդի սեդանը կստանա ռադիատորի ֆիրմային «Վագրի քիթ» ցանցը, անսովոր լուսադիոդային Z-աձեւ լուսարձակներ եւ լուսադիոդային շերտով միացած լուսատուներ։ Ինչպես նաեւ K5-ի մոտ կբացակայեն դռների ավանդական բռնակները։ Ավտոմեքենայի ներսում կտեղադրվի թվային սարքերի վահանակ եւ մուլտիմեդիական համակարգի մեծ էկրան, օգտագործման համար նվազագույն կոճակներ կլինեն, իսկ փոխանցման տուփի լծակի փոխարեն հատուկ տափօղակ կլինի։