Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը  հոկտեմբերի լույս 30-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել, հիմնականում մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Գնդակոծել սկսել են գիշերվանից մինչև առավոտ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից լուրջ հետեւանքներ եւ տուժածներ չկան»,-ասաց նա։