Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ իր երկիրը կարող է ինքնուրույն գործողություն սկսել Սիրիայում, եթե քրդական զինված կազմավորումները սիրիա-թուրքական սահմանից 30 կմ չհեռանան, հայտնում է Անատոլիական գործակալությունը:

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում վերսկսելու ռազմական գործողությունը Սիրիայում, եթե ահաբեկիչները Թուրքիայի սահմաններին մոտենան 30 կմ հեռավորությամբ կամ Սիրիայի ցանկացած շրջանից հարձակումները շարունակեն»,- ասել թուրք առաջնորդը:

Նա հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին Թուրքիան եւ Ռուսաստանը սկսելու են Սիրիայի հյուսիս-արեւելքում պարեկումը: «Հինգշաբթի մենք սկսում ենք Սիրիայի հյուսիս-արեւելքում դաշտային գործողությունը: Այլ խոսքով՝ մենք սկսում ենք պարեկումը»,- ասել է Էրդողանը: