Իհարկե, պետք է պարզել, թե «Մարտի 1»-ին ինչ է եղել, բայց այդպիսի դեպքերը սկսում են պարզել ոչ թե վերեւից, այլ ներքեւից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Նախ հետաքննում են, որ իմանան՝ ով է կրակել, ով է հրաման տվել եւ այլն: Այդպես կամաց-կամաց բարձրանում են վերեւ եւ հասնում ամենավերջին վերեւին, որը պատասխանատու է դրա համար: Իսկ այստեղ սկզբում նշանակվում է մեղավորը, հետո նոր սկսում են հետաքննությունը: Ես այդպիսի հետաքննությանը համաձայն չեմ»,-ասաց նա:

«Ինչ վերաբերում է «Հոկտեմբերի 27»-ի գործին, Վազգեն Մանուկյանն ասաց, որ այդ գործն ավարտված է. «Միգուցե կան թերություններ, որ պետք է վերայանվեն: Բայց ոչ թե դա դարձնել հասարակության մեջ իրար դեմ լարվածություն առաջացնելու միջոց»: