Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր բանակցություններ անցկացնելու հավանականությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները:

«Պուտինի հետ զրույց կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացումից»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Հոկտեմբերի 22-ին Սոչիում ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հանդիպման ժամանակ համատեղ գործողությունների հուշագիր են ընդունել Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Համաձայն այդ փաստաթղթի՝ ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինվորականները հոկտեմբերի 23-ից տեղակայվում են Սիրիայում թուրքական գործողության գոտուն սահմանակից շրջաններ։ Քրդական կազմավորումներին տրվում է 150 ժամ, որպեսզի լիովին ազատեն թուրք-սիրիական սահմանի երկարությամբ 30 կմ ձգվող տարածքը, ինչից հետո Ռուսաստանն ու Թուրքիան պետք է սկսեն համատեղ պարեկումը: