Lotus Engineering ընկերությունն ու հեծանվային բաղադրիչների արտադրող Hope Technology ընկերությունը կարբոնային հեծանիվ են ներկայացրել:

Այն ստեղծվել է Hope ամուր, թելանման կոմպոզիտների եւ Renishaw ընկերության հավելումային տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք թույլ են տվել կրճատել նախնական դիզայնի ստեղծման ժամկետները մինչ պատրաստի դետալների ստացումը, հաղորդում է Motor-ը:

Բրիտանական Hope Technology-ն հանդես է եկել որպես նորարարական հեծանվային բաղադրիչների արտահանող: Այն նման բաղադրիչներ է արտահանում արդեն ավելի քան 30 տարի: Համատեղ ծրագրի շրջանակում ընկերության մասնագետները գերթեթեւ շրջանակ են ստեղծել բարձր մոդուլային թելիկներից, իսկ Lotus-ը մշակել է եզակի դիզայնով առջեւի խրոցն ու ղեկը:

Lotus Engineering-ը մտնում է Group Lotus-ի կազմում: Այն զբաղվում է արդյունաբերական խորհրդատվությամբ, հեռանկարային տեխնոլոգիաներիով եւ թեթեւ նյութերի մշակմամբ: