2012թ․ iPhone 5-ի օգտատերերին հասանելի դարձավ iOS 10.3.4-ը։ Apple-ը խորհուրդ է տալիս ներբեռնել այն։

Եթե ափդեյթը չներբեռնվի, սմարթֆոնում կարգելափակվեն մի շարք կարեւոր ծրագրեր եւ հնարավորություններ, օրինակ՝ App Store-ը, iCloud-ը, վեբ-կայքերը եւ էլեկտրոնային փոստի հավելվածը։ Փաստորեն, բջջային սարքը կվերածվի «զանգողի», հայտնում է Life-ը։

Շատ կարեւոր է օպերացիոն համակարգը թարմացնել մինչեւ նոյեմբերի 3-ը։ Միայն մինչ այդ ափդեյթը կարելի է ներբեռնել «օդի» միջոցով։ Եթե չհասցնեք դա անել, ստիպված կլինեք ներբեռնել օպերացիոն համակարգի նոր տարբերակը՝ բջջային սարքը միացնելով համակարգչին։