Ճապոնիայի Օկինավա քաղաքում այրվել է Սյուրի դղյակը, որը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը:

Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել հինգշաբթի լույս գիշերը տեղական ժամանակով մոտ 02:40-ին:

Կրակն ամբողջությամբ ոչնչացրել է համալիրի գլխավոր շենքը:

Մինչեւ հիմա բռնկման պատճառն անհայտ է: Տեղացի հրշեջների կարծիքով՝ հրդեհը սկսվել է դղյակային համալիրի գլխավոր շենքում: