Քննիչը փաստաթուղթ հրապարակեց ծնողի բարձրացրած հարցի կապակցությամբ, ծնողն էլ դրանից ոգեւորվեց, սկսեց վիրավորել, հետո ջուրը բաժակով, թե ինչով նետեց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ ներկայացնելով միջադեպի մանրամասները:

Բանն այն է, որ սեւազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը վիրավորվել էր, որ իրեն ասել են, որ  որդուն սեւ բերետի են արժանացել «մոր խնդրանքով, ադալժենի անելով»:

«Հարցմանը ՊՆ-ի պատասխանը քննիչը հրապարակել է, որի կապակցությամբ ծնողը վրդովվել էր: Ես հանձնարարել եմ, հիմքերը կհանեն այդ փաստաթղթի: Եթե հանձնաժողովի կարիք լինի, կուղարկենք հանձնաժողովին, կտեսնենք, թե ՊՆ-ից ինչ հիմքերով են մեզ պատասխանել»,-ասաց Մելիքյանը:

Նա հերքեց պնդումները, թե խաղաղ պայմաններում զինծառայողների մահվանն առնչվող քրեական գործերը կոծկվել են, իրեղեն ապացույցների վերացվել են. «Չկա նման բան: Արդեն մեկ տարի է մոնիտորինգի հանձնաժողով կա, որի մեջ ներգրավված են ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նա հավելեց, որ այդ հանձնաժողովում ներկայացված են երկու կողմերի` և´ ՔԿ-ի, և´ ՀԿ-ների ներկայացուցիչներ, իսկ ՔԿ-ի ներկայացուցիչները ընդամենը օգնող դեր ունեն: Փաստ չի կարող կեղծվել կամ կոծկվել: Պարզապես գործով ստացված հիմնավորումների հետ իրենք համամիտ չեն, սա է ամբողջ խնդիրը:

Օրինակ, ծնողը վարկած է առաջ քաշում, որ Հայկազ Բաղմանյանի թիկնապահների կողմից է իր որդին սպանվել: Հիամգործի նյութերով դա հերքվել է: Անգամ ունենք դատաբժշկական փորձաքննություն, թե ինչից  է վրա հասել մահը: Այս պարագայումծնողը համաձայն չէ այդ ամենի հետ եւ ունի իր իրավունքներն ունի` կարող է դատավարական կարգով բողոքարկել որոշումները»,-ասաց ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետը: