Խաղային կցորդները ճանաչվածություն են ձեռք բերել դեռեւս համակարգիչների տարածումից առաջ, այդ պատճառով դրանց գոյության տասնյակ տարիների ընթացքում խաղային սարքերի բազմաթիվ սերունդներ են փոխվել: Ամեն ինչ սկսվել է Pong համակարգերից, իսկ այժմ հորիզոնում նշմարվում է գերհզոր Sony PlayStation 5-ը, գրում է «ՆյուԻնֆորմ»-ը, հաղորդում է Planet-today-ը:

Ամենավաճառվող կցորդների թոփի երրորդ հորիզոնականում է Game Boy / Game Boy Color-ը: Սարքը, որը թողարկվել է հեռավոր 1989-ին, վաճառվել է գրեթե 119 մլն օրինակով: Ավելի քան կես միլիարդ օրինակով Game Boy է վաճառվել:

Երկրորդ ամենավաճառվող սարքը Nintendo DS-ն է, որը թողարկվել է 2004-ին եւ վաճառվել 154 մլն օրինակով:

Եվ պատմության մեջ ամենավաճառվող խաղային կցորդ է շարունակում մնալ Sony PlayStation 2-ը, որի ռեկորդը չեն կարողացել գերազանցել ո՛չ PS3-ը, ո՛չ PS4-ը:

2000-ականներից, տարբեր աղբյուրների համաձայն, վաճառվել է Sony PlayStation 2-ի 155-159 մլն սարք:

Թոփ 10-յակում են՝ առաջին PlayStation-ը, Nintendo Wii-ը, PlayStation 4-ը, PlayStation 3-ը, Xbox 360-ը, Game Boy Advance-ը, ինչպես նաեւ PlayStation Portable-ը: Իսկ այդ սարքերի ընդհանուր վաճառքի գներն աստղաբաշխական թիվ են կազմում: