Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վաղն   աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու նոյեմբերի 1-3-ը Թեհրանում կայանալիք էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են նախարար Պապիկյանի հանդիպումները ԻԻՀ գործընկեր գերատեսչությունների ղեկավարների, մասնավորապես՝  էներգետիկայի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության, ներքին գործերի նախարարների հետ: