Իրաքում անվտանգության ուժերը սպանել են մեկ ցուցարարի եւ վիրավորել ավելի քան 50 մարդու զանգվածային ցույցերի վերսկսման հետեւանքով, տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի քան 250 մարդ է սպանվել անվտանգության ուժերի հետ բախումներից՝ սկսած հոկտեմբերի 1-ից, երբ ծայր առան բողոքի ցույցերը, եւ դրանք վերջնարդյունքում հանգեցրին Իրաքում ամենավատ զանգվածային անկարգություններին 2003 թվականին Սադամ Հուսեյնի տապալումից հետո։

Ցուցարարը սպանվել է Բաղդադում հինգշաբթի վաղ առավոտյան, երբ անվտանգության ուժերը նրա վրա արցունքաբեր գազի տակառ են գցել։

Իսկ այդ ընթացքում Իրաքի քաղաքական ընտրանին պայքարում  է իշխանության համար, պայքարն ուժեղացել է՝ պահանջվում է վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հրաժարականը, բայց ցուցարարները հայտարարել են, որ դա բավական չի լինի։ Նրանք պահանջում են ամբողջովին փոխել կառավարությունը։

Ցուցարարները լցվել են Բաղդադի փողոցներում, նրանք կառավարող էլիտան համարում են խորապես կոռումպացված։

Ցույցեր են ընթանում նաեւ յոթ այլ նահանգներում, հիմնականում հարավային շիական կենտրոնում։ Հազարավոր մարդիկ են հավաքվել Նասիրիայում, Դիվանիայում եւ նավթով հարուստ Բասրայում, հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել Հիլում, Սամավում եւ շիական սրբազան Նաջաֆ քաղաքում։

Պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ շուտով նախագահ Բահրամ Սալիհը հանդես կգա կարեւոր ելույթով։