Նոյեմբերի 1-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: