Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ոչ պաշտոնական առաջնորդն է Եգիպտոսի հետ բանակցություններում: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այդ բանակցությունների շնորհիվ Կահիրեի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրում է ակնկալվում:

Փոխնախարարը նշեց, որ 1-2 փուլերից հետո, հավանաբար, այդ համաձայնագիրը պատրաստ կլինի:

«Դրա շնորհիվ ԵԱՏՄ երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը, ազատ մուտք կունենան աֆրիկյան մայրցամաք՝ սկսած Եգիպտոսից»,- ասաց Սիմոնյանը: