Սլովակիայում ուժի մեջ է մտել գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարարության որոշումը կրկեսային ներկայացումներում բոլոր կենդանիների օգտագործման արգելքի մասին, բացի շներից, կատուներից եւ ընտանի աքիսներից, տեղեկացրել է «Ազատություն գազաններին» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սիլվիա Չանյովան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին հարյուրավոր բողոքի ակցիաների եւ 54 հազար ստորագրությունների համար խնդրագրի տակ, շնորհակալ ենք քաղաքական գործիչներին, որ լսեցին մեզ։ Կրկեսներում կենդանիներ օգտագործելը մեր համատեղ հաջողությունն է»,- ասել է Չանյովան։

Համաձայն այդ որոշման, որը պատրաստել են գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարարության փորձագետները, դրա իրականացման վերահսկումը դրված է անասնաբույծ տեսուչների վրա։ Որոշումը խախտողներին սպառնում է դրամական տուգանք 20 հազար եվրոյի չափով։