ԵԱՏՄ մաքսային եկամուտների նոր բաշխում է տեղի ունեցել, ինչի արդյունքում Հայաստանին ընդհանուր գումարից կհասնի 1,22%-ը: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց, որ այդպիսով, հարկային արտոնությունների նոր կարգի համաձայն, այս տարի Հայաստանը կստանա հավելյալ 12 մլրդ դրամ: Տվյալ ձեռքբերումը «դրական» գնահատելով՝ նախարարը հայտնեց, որ այդ համաձայնագիրը պետք է անժամկետ բնույթ ունենա: