Հանրապետության հարապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ այս պահին տեղի է ունենում «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը, որի երեկվա փորձը մի շարք հ/կ-ների կողմից բոյկոտվել էր։

Այսօր ներկայացման ժամանակ կրկին մի շարք հՀԿ-ների մի խումբ ներկայացուցիչներ փորձեցին խանգարել ներկայացումը: Նրանք սկսեցին բացականչել՝ «ամոթ, ամոթ»: Ներկայացումը մի պահ ընդհատվեց, սակայն ոստիկանները թույլ չտվեցին ՀԿ-ների ներկայացուցիչներին խոչընդոտել ներկայացումը:  Ներկաների միջեւ նույնիսկ մի փոքր քաշքշուկ տեղի ունեցավ, սակայն արագ հանդարտվեց:

ԿՀ-ներից մեկի ներկայացուցիչը նշեց, որ սա սատանիզմի քարոզ է, ինչն անթույլատրելի է: Նրանք հայտարարեցին, որ դեմ են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Չնայած դրան ներկայացումը շարունակվեց։ Նրանք թռուցիկներ են բաժանում՝ տեղեկացնելով, որ միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Նշենք, որ ըստ կազմակերպիչների «ՀուԶանք ու Զանգը» կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։

Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։

Ըստ կազմակերպիչների՝ «Հուզանք ու զանգը» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երեւանում գտնվող գերմանացի վիզուալ եւ պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։ Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։