Մեծ Բրիտանիայում այսօր աճուրդի են հանել հազվագյուտ ավտոմեքենաների հսկայական հավաքածուն, հայտնում է Fox News-ը։

Նշվում է, որ հավաքածուն վերջերս վաճառված տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ պատահաբար է հայտնաբերվել։

Աճուրդի կազմակերպիչները հայտնել են, որ 135 ավտոմեքենաներից կազմված հավաքածուն պահվում էր մի քանի ախոռներում։ Ավտոմեքենաները վաճառվում են առանց որեւէ փաստաթղթի կամ երաշխիքի։ Հավաքածուի հիմնական մասը կազմում են բրիտանական  ավտոմեքենաները, սակայն դրանց թվում կան նաեւ ամերիկյան Dodge եւ Ford ապրանքանիշների մոդելներ։