Ամերիկյան Hennessey սրահը ներկայացրել է Gladiator պիկապի վերջնական 1000-ուժային տարբերակի լուսանկարները։ Բարձր արտադրողականությամբ ամենագնացը կարելի է տեսնել հաջորդ շաբաթ Լաս Վեգասում կայանալիք հատուկ սարքավորումների SEMA-2019 փառատոնում, գրում է Motor-ը։

Hennessey-ի թյունինգ-արհեստանոցը ամենագնացի հիմքում դրել է սովորական Gladiator պիկապը, սակայն ստանդարտ 3,6 լիտրանոց 289 բենզինային «վեցերորդի» փոխարեն տեղադրել է 6,2 լիտրանոց գերհագեցած V8 Hellcat-ը։ Վառելիքային արդիականացված համակարգի, շարժիչի կատարելագործման, սառեցման առավել արտադրողական համակարգի շնորհիվ հզորությունը հաջողվել է հասցնել 1014 ձիաուժի եւ 1264 Нм պտտող մոմենտի։

Բացի այդ, Hennessey-ի ինժեներները սովորական կախոցը ամենագնացի մեջ փոխարինել են King զսպանակային համակարգով, ուժեղացրել են փոխանցումը, գործարանային անիվներն իրենց տեղը զիջել են BFGoodrich-ին։ Այսպիսով, Gladiator Maximus-ը մինչեւ 100 կմ/ժ արագությունը զարգացնում է վայրկյանի ընթացքում, ավելի արագ, քան BMW X5 M-ը։

Արտաքինից Gladiator Hennessey-ը առանձնանում է ոչ ստանդարտ բամպերներով, լրացուցիչ լուսադիոդային լուսարձակներով, «թափվող» ոտնակներով եւ ընկերության ապրանքանշաններով սրահով։