Սիրիայի Ռաքա նահանգի հյուսիսում Թել Աբյադ քաղաքի կենտրոնում, որտեղ տեղակայված են թուրքական օկուպացիայի ուժերը եւ նրանց ենթակա խմբավորումները, նախօրեին ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, կան վիրավորներ, հայտնում է ՍԱՆԱ-ն:

Տեղական աղբյուրների տեղեկացմամբ՝ պայթյունը որոտացել է Կենտրոնական շուկայում, ինչի հետեւանքով բնակիչներ են զոհվել եւ վիրավորվել, վնաս է պատճառվել նաեւ շենքերին եւ գույքին:

Թուրքիան իր հերթին ավելի քան 10 խաղաղ բնակիչների կյանքը խլած պայթյունի մեջ մեղադրել է «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) քուրդ զինյալներին:

«Մենք դատապարտում ենք արյունախում YPG-ի ահաբեկիչների այս անմարդկային հարձակումը, որոնք հարձակվել են «Խաղաղության ակունք» գործողության արդյունքում իրենց տներ եւ հող վերադարձած խաղաղ բնակիչների վրա»,- նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: