Բավարական քրոսովերների հավաքածուն շուտով, հնարավոր է, համալրվի եւս մեկ մոդելով. ֆլագմանային Х7-ի էլ ավելի շքեղ եւ թանկարժեք կուպեաձեւ տարբերակով, հայտնում է «Մոտորը»:

Նրանց համար, ում դուր են գալիս ոչ միայն ռադիատորի վիթխարի վանդակաճաղերը, այլեւ թափքի ահռելի չափերը, BMW-ն նոր մոդել է պատրաստում: Ավելի ճիշտ՝ այն ուղղված կլինի նրանց, ում ընդհանրապես դուր է գալիս Х7 նոր քրոսովերը, բայց միաժամանակ պատրաստ է զոհաբերել նստելատեղերի երրորդ շարքը եւ բեռնախցիկի ծավալը ավելի նորաձեւ կուպեաձեւ ուրվագծով՝ ա լա Х6 թեք տանիքի: BMW Blog պորտալը, Մյունխենում սեփական աղբյուրներին վկայակոչելով, հայտնում է, որ ընկերությունն աշխատում է քրոսովերների ապագա ֆլագմանային հավաքածուի վրա, որը միանգամայն տրամաբանորեն անվանել են Х8:

Բավարական ինսայդերների խոսքով՝  նախագիծն արդեն ստացել է կոնցեռնի ղեկավարության հավանությունը եւ պատրաստ կլինի լայն հանրությանը ներկայանալու 2021 թվականի սկզբին: Բացի փոխված թափքից, BMW X8-ը կլինի Х7 քրոսովերի ավելի թանկարժեք եւ շքեղ տարբերակը: Հավանականություն կա, որ բացի ընդհանուր պլատֆորմից եւ ագրեգատներից, X8-ը կունենա ավելի հզոր շարժիչ, որը հասանելի չէր X7-ին: Հնարավոր է, որ դա կլինի 4,4-լիտրանոց V8 երկտուրբոշարժիչ, որը ծանոթ է М5 «լիցքավորված» սեդանով: