Իրանի առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատում նոյեմբերի 25-ին տեղի կունենա Հայաստանի հետ համատեղ բիզնես կոնֆերանսը, հաղորդում է Financial Tribune-ը:

Միջոցառման նպատակը երկու հարեւան երկրների տնտեսական հնարավորությունների ուսումնասիրումն է՝ կոմերցիոն փոխանակումների ընդլայնման նպատակով:

Կոնֆերանսին կմասնակցեն երկրում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը, Իրան-Հայաստան համատեղ առեւտրային պալատի նախագահ Էրվիկ Յարիջանյանը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ եւ Հայաստանի գործարարներ: