Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները, օդի աղտոտվածությունը կրճատելու նպատակով, արգելել են կենտ թվով ավարտվող ավտոհամարանիշերով ավտոմեքենաների երթեւեկը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Քաղաքային կառավարությունը  արտակարգ իրավիճակ է հայտարարել հանրային առողջապահության ոլորտում եւ մինչեւ նոյեմբերի 15-ը մտցրել այսպես կոչված «կենտ» համակարգ մասնավոր փոխադրամիջոցների համար։

Պաշտոնական տվյալներով՝ մեքենաների արտանետած գազերը, ինչպես նաեւ արդյունաբերական արտանետումները կազմում են Դելիի օդի աղտոտվածության ավելի քան 50 տոկոսը տարվա օրերի մեծ մասի համար։

Համաձայն օդի որակի AirVisual ինդեքսի անկախ օնլայն մոնիթորինգի՝ նոյեմբերի 4-ին Դելին դարձել է աշխարհի խոշոր քաղաքներից առաջինն օդի աղտոտվածությամբ։