ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակետին, որ Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Ես լիովին համաձայն եմ վարչապետի հետ: Բայց պատկերացրեք, որ եթե այլ տարբերակ լինի եւ որեւէ ժողովրդի կամ Ադրբեջանի ժողովրդին անընդունելի լինի, իրենք համաձայն չլինեն, դա ի՞նչ է նշանակում: Դա նույն լարվածության շարունակությունն է, դա նույն ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն է: Այլ տարբերակ չկա»,-այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին , թե այդ տաբերակը տեսանելի՞ է, նա արձագանքեց. «Ես կարծում եմ, որ կա այդպիսի տարբերակ»:

Դիտարկմանը, թե որ տարբերակն է ընդունելի, Տոնոյանը նշեց. «Պատերազմի վերսկսման անհնարինությունը»