Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Մարկ Շիպպը պատմել է խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածման հետեւանքների մասին: Նա հայտարարել է, որ հիվանդության տարածման արդյունքը կարող է լինել այն, որ մոլորակի վրա բոլոր խոզերի 25 տոկոսը կարող է սատկել, հաղորդում է Nat- geo-ն:

Դրա հետեւանքը կլինի նաեւ արտադրության պակասն ու գների կտրուկ աճը:

«Չեմ կարծում, թե այդ տեսակը կվերանա, սակայն մեծ սպառնալիք կա խոզերի կոմերցիոն բուծման համար»,- ասել է Մարկ Շիպպը:

Շիպպը պատմել է նաեւ առաջընթացի մասին, որը գրանցվել է խոզերի ժանտախտի դեմ պատվաստանյութի մշակումից հետո: Առաջընթացի համար առիթ է դարձել նաեւ վիրուսի եռաչափ կառուցվածքի բացահայտումը:

Համաճարակի հետ կապված եւս մեկ խնդիր կարող է դառնալ հեպարինի պակասը, որն արտադրվում է խոզերի աղիքների լորձաթաղանթից: Հեպարինը հակակոագուլյանտ է, որը խոչընդոտում է անոթներում արյան մակարդմանը եւ լայնորեն կիրառվում է բժշկության մեջ:

Չինաստանի իշխանությունները 2018-ին մոտ 1,2 մլն խոզ է ոչնչացրել՝ փորձելով կանխել հիվանդության տարածումը: Չինաստանը արտադրում եւ սպառում է խոզի մսի երկու երրորդ մասը: Երկրում դրա գինը երկու անգամ աճել է՝ անցած տարվա համեմատությամբ:

Խոզերի աֆրիկյան ժանտախտը (Pestis africana suum) մահացու վտանգավոր է ինչպես այդ կենդանիների, այնպես էլ մարդու համար: Հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է 1903-ին Հարավային Աֆրիկայում: Եվրոպայում այն հայտնվել է 1960-ականներին: