Կառավարությունը ծրագրում է 2020-ին ուշադրությունը կենտրոնացնել զբոսաշրջային ենթակառուցվածքի, հիմնականում ճանապարհների զարգացման վրա: Այս մասին նոյեմբերի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պետության պատվերով անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը հիմնականում դժգոհ են զբոսաշրջային օբյեկտներից վատ ճանապարհների պատճառով:

Ընդ որում, նա նշեց, որ պետությունն անում է իրենից կախված ամեն ինչ՝ նպաստելու Հայաստանում զբոսաշրջային հոսքին եւ ապահովելու համապատասխան պայմաններ հանրապետության հյուրերի համար, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի ակտիվ ներգրավում է ընթանում: