Հայաստանում փոքր ու միջին բիզնեսին աջակցություն կցուցաբերվի երկու ուղղությամբ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Առաջինը, նրա խոսքով, օգնությունն է սկսնակ գործարարներին բիզնեսն սկսելուց առաջ։

«Ամեն տարի մենք ընտրում ենք 200 շահառու, գերազանցապես հանրապետության տարբեր շրջաններից։ Այդ նպատակների համար հատկացվում է 1,8 մլրդ դրամ»,- պարզաբանեց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ չեն պատրաստվում սահմանափակվել բացառապես դրանով։

Նրա խոսքով՝ այս տարվա պետական բյուջեն նախատեսել է հատկացնել եւս 180 մլն դրամ որպես ֆինանսավորում։

«Կհայտարարվեն մրցույթներ, ինչպես նաեւ կցուցաբերվի օժանդակություն նրանց գիտելիքներն ավելացնելու ուղղությամբ, ովքեր կցանկանան բիզնես սկսել մարզերում»,- ասաց նախարարը։