Մենք բոլորս ունենք մեր անհատական օրակարգը. ես կարծում եմ, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում կարեւորագույն դեր ունեցավ ողջամտության զգացումը, որը գերակայեց եւ հանգեցրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այն տարբերվում է Ասոցացման համաձայնագրերից, սակայն, ըստ էության, համադրելի՝ առանց Խորը եւ ընդարձակ ազատ առեւտրի համաձայնագրի: Ուստի՝ այո, մենք ունենք երկկողմ տարբեր օրակարգեր, սակայն պատկանելության զգացումը, Եվրոպայի ավելի մեծ պատկերը հենց այն է, ինչն ընկած է Արեւելյան գործընկերության հիմքում:

Եվ ես այն դիտարկում եմ մարտահրավերների ավելի լայն պատկերի մեջ. մարտահրավերներ, որոնց մենք բախվում ենք այսօր աշխարհում՝ ոչ թե անհատապես, մենք բոլորս ունենք անվտանգության տարբեր մարտահրավերներ, ոչ միայն հավաքական, այլ գլոբալ մակարդակով՝ Եվրոպայի համատեքստում, կարծում եմ՝ ահա այստեղ մենք պետք է հաշվարկենք, թե ինչ է Արեւելյան գործընկերությունը Եվրոպայի ավելի լայն համատեքստում:

Մենք ունենք շատ կարեւոր գործիքներ եւ միջոցներ, եւ դուք անդրադարձաք դրանց: Սրանք բոլորը շատ կարեւոր են՝ թվայնացումից մինչեւ TENT եւ մնացած ամենը, ինչ մենք ունենք՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավորություն, մինչեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրություն. սրանք ենք գործիքները: Սակայն ես անդրադառնում եմ Արեւելյան գործընկերության ռազմավարական կարեւորությանը եւ հենց դրանում եմ տեսնում վերջինիս արժեքը գալիք 10 տարիների համար»,-ընդգծեց է Զոհրաբ Մնացականյանը: