Հայաստանը իրեն բավական հանգիստ է զգում իր ներկայիս դաշտում: Այս մասին Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով, հայ ժողովուրդը նպաստում է ընդհանուր անվտանգության, ընդհանուր զարգացման կոլեկտիվ զգացողությանը, ինչը կարեւոր է բոլորի համար։

«Չեմ նշում գինու, կոնյակի, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման լավ օրինակների մասին, որոնք հստակ, գործնական օրինակներ են։ Իսկ ի՞նչ ենք մենք տալիս այս համագործակցությանը։  Առաջարկում ենք այն, ինչին հենց ուղղված է համագործակցությունը։ Դա ընդհանուր եվրոպական տան զգացումն է։

Համաձայն եմ, որ իրականում գալիք տասը տարիների առնչությամբ մենք ունենք լավ կառուցվածքային երկխոսության փայլուն գործընթաց. դա պետք է պահպանվի: Գոյություն ունեն բազում լավ, հետաքրքիր գաղափարներ, որոնք ընդգծում են այն։ Այսօր ընդհանուր բնույթի քննարկում ենք անցկացնում, սակայն կարծում եմ նշածս կառուցվածքային երկխոսության ձեւաչափում առկա են բազում հետաքրքիր գաղափարներ առ այն, թե ինչպես ենք միասնաբար նպաստելու ընդհանուր տան գաղափարին։ Սա է ամենակարեւորը»,-ընդգծել է նախարարը: