Այսօր էլ նախորդ ռեժիմի հեռանալուց հետո «Սասնա ծռերի» անդամների վրա է մնում նույն անհեթեթ մեղադրանքը, եւ պետությունը որեւէ ջանք չի գործադրում երեք ոստիկանների մահվան հանգամանքները իրապես պարզելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին իր ցուցմունքում նշեց «Սասնա ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանը։

«Այս դրվագները պետք է լուրջ քննության առնվեն, եւ Սերժ Սարգսյանին առնչվող բոլոր նախկին պաշտոնյաները պետք է հեռու պահվեն գործի քննությունից։Սերժ Սարգսյանը շինծու գործով կալանավորել տվեց Ժիրայր Սեֆիլյանին»,- ասավ Ավետիսյանը։

Նա պատմեց, որ «Սասնա ծռերի» անդամ, այս գործով ամբաստանյալԱրմեն Բիլյանը երկրորդ ոստիկանի վիրավորվելու վայրում ֆիզիկապես ներկա չի եղել. «Նրա ձեռքին եղել է մանիրովկա, զենք չի եղել։ Ես անձամբ Գագիկ Մկրտչյանին տեսել եմ 3 հարկանի այդ  մասնաշենք մտնելու մոտքի դիմաց նստած էր, աջ ձեռքով բռնել էր ձախ ձեռքը, որը վիրավորված էր։ Տղաներից մի քանիսը մոտեցան նրան օգնելու»։

Ավետիսյանն ասաց, որ քնքը համակարգչի մոտ է եղել, եւ այդ ժամանակ տարածել է իրենց հայտարարությունը՝ զինված ապստամբության մասին. «Այդ օրը մեր կողմից կրակոց չի եղել, Յուրի Տեփանոսյանին սպանել են Սերժ Սարգսյանի  ուղիղ հրահանգով, ամենայն հավանականությամբ հրահանգը հնչեցվել էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոջոցով»։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։