«Լիթֆոնդ» աճուրդի տունը վաճառքի է հանել Լեոնիդ Բրեժնեւի վարորդական իրավունքը: 1975 թվականին տրված փաստաթղթի համաձայն՝ ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն ունեցել է բոլոր կատեգորիաները. նա մոտոցիկլ, մարդատար մեքենա, մինչեւ 3,5 տոննա բեռնատար եւ կցորդիչով մեքենա վարելու իրավունք է ունեցել, հաղորդում է Motor-ը:

Մինչ վերջին շրջանը փաստաթուղթը գտնվել է Բրեժնեւի առանձնատանը, սակայն այն բանից հետո, երբ այն հանձնվել է նոր տիրոջը, գլխավոր քարտուղարի անձնական իրերը դարձել են շուկայի սեփականությունը: Աճուրդի տան կայքում ասվում է, որ հավաստագիրը գտնվում է լավ վիճակում:

Աճուրդը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 14-ին:

Անցած տարվա ապրիլին վաճառքի էր հանվել Բրեժնեւի «Չայկան»: 1980 թվականի արտադրության 2000 կմ ձիաուժ հզորությամբ մեքենան արժեր 30 մլն ռուբլի: Մեքենան օգտագործվում էր Ուզբեկստան գլխավոր քարտուղարի այցի ժամանակ: