Ռուսաստանը գնահատում է դիրքորոշումը, որը ԵԽԽՎ-ում զբաղեցրել է հայկական պատվիրակությունը՝ կապված ռուսական պատվիրակության իրավունքների վերադարձի հարցի հետ: Այս մասին նոյեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Այդ ամենը, նրա խոսքով, երկու եղբայրական ժողովուրդների եւ ռազմավարական դաշնակիցների երկկողմ հարաբերությունների շատ լավ եւ շատ կարեւոր բաղադրիչ է: «Մենք զգալի չափով լուծում ենք ընդհանուր խնդիրները: Այսօրվա թեմաներն արտացոլում են այն կարեւոր դերը, որը խորհրդարաններն ունեն մեր երկկողմ հարաբերություններում եւ բազմակողմ ձեւաչափով մեր փոխգործակցությունում: Դա նաեւ ԵՏՄ շրջանակում մեր ինտեգրացիոն գործընթացն է: Շատ լավ է, որ այստեղ ներկա է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարը: Դա հերթական անգամ ապացուցում է, որ ինտեգրացիոն գործընթացն իսկապես զարգանում է եւ անցնում նոր մակարդակի: Իհարկե, խորհրդարանականները, այդ թվում նաեւ օրենսդրական գործունեության ճանապարհով, պետք է այդ հարցում շատ մեծ դեր ունենան»,- նշեց դեսպանը;