Նստում եք պատերի տակ որոշում եք՝ էս խումբը Արմենին պաշտպանի, էն խումբը՝ Սմբատին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ ասաց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը։

«Իմ ասելով ահաբեկչություն է, ձեր ասելով՝ ապստամբություն։ Մեկդ մեկի դեմ ցուցմունք եք տալիս, իրար եք ուտում։ Եթե ձեզ հրաման է եղել ոչ մեկդ չկրակեք, էտ հրաման տվողը էտ 30 հոգու մեջ հարգանք, պատիվ չունե՞ք։ Մարդկանց կյանք եք խլել, ամոթ է։ Պատերի պատը նստած՝ որոշում եք՝ ով ում դուրս քաշի։ Նստում եք պատերի տակը որոշում եք՝ էս խումբը Արմենին պաշտպանի, էն խումբը՝ Սմբատին, հետո էլ ինչ կլինի Աստված գիտի»։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: