Ֆրանսիայում հոսպիտալացվել է հայտնի դերասանուհի Կատրին Դենյովը։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Le Parisien-ին, նա հիվանդանոց է հասցվել «լուրջ վիճակում»։

FranceInfo-ն, հղում կատարելով ֆրանսիական հեռուստատեսությանը, հաստատել է, որ 76-ամյա դերասանուհին հոսպիտալացվել է։ Դերասանուհու հիվանդության պատճառը գերհոգնածությունն է ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նշվում է, որ նա մանրակրկիտ հետազոտման կարիք ունի։