Իրանի տարածքից տաք օդի ներհոսքը մեր երկրում շարունակվում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Այսօր 10։00-ին երեկվա նույն ժամի հետ համեմատ հանրապետության ողջ տարածքում եղանակը տաքացել է 3-4 աստիճանով»,-գրել է նա: