Այդ հողը Երկիր են տեղափոխել Ապոլոն-17 ծրագրի մասնակիցները, որի ընթացքում տեղի է ունեցել դեպի Լուսին վերջին թռիչքը: Այդ ողջ ընթացքում պարկուճն այդպես էլ չի բացվել: «Այսօր մենք կարող ենք չափումներ կատարել, որոնք պարզապես անհնար էին Apollo ծրագրի ժամանակ: Այդ նմուշների վերլուծությունը առավելագույնի է հասցնում «Ապոլոն» ծրագրի գիտական արժեքն ու գիտնականների նոր սերնդին թույլ է տալիս կատարելագործել իրենց մեթոդներն ու հետագայում պատրաստվել դեպի Լուսին առաքելություններին, որոնք նախատեսված են 2020-ական թվականներին»,- մեկնաբանել է հետազոտությանը մասնակցած NASA-ի մասնագետներից մեկը՝ Սառա Նոուբլը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

NASA-ի հաղորդմամբ՝ նմուշը բացել են հոկտեմբերի 5-ին Հյուսթոնում Լինդոն Ջոնսոնի անվան Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնում: Երկրորդ նմուշը կտպվի հաջորդ տարվա հունվարին:

Նոր հետազոտություններ

Գարնանը NASA-ն հայտարարել է, որ ամերիկյան 9 գիտական կենտրոն է ընտրել լուսնային հողի նմուշների հետազոտության համար: Դրանց թվում են 5 կառավարական հաստատություններ NASA-ի կառույցներից եւ ԱՄՆ ՌԾՈւ-ից եւ 4 համալսարան երկրի տարբեր անկյուններից:

Ավելի վաղ Լինդոն Ջոնսոնի անվան Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնի մամուլի ծառայության աշխատակից Նոհա Մայքելսոնը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ NASA-ի կոնկրետ ժամկետ չի սահմանել, թե երբ նմուշները կփոխանցվեն մասնագետներին: «Հստակ գրաֆիկ դեռեւս չկա, քանի որ թիմերը դեռեւս աշխատում են՝ որոշելով, թե ինչպես ավելի լավ կլինի բացել նմուշներով տարրաները»,- հստակեցրել է Մայքելսոնը:

Նա ճշտել է, որ խոսքը երեք տեսակ նմուշների մասին է։ Դրանք  հասցվել են 1971-72 թվականներին, «Ապոլոն» ծրագրի 15, 16 եւ 17-րդ արշավների ժամանակ, հերմետիկ փակ կոնտեյներներով։ Այդ նմուշները գտնվում են մի քանի հատուկ պահեստարաններում. մի մասը՝ Ցելսիուսի 20 աստիճանի պայմաններում, մյուսը՝ վակուումի մեջ, այնպիսի տարածքում, որը մշակվել է ազոտով, եւ երրորդ մասը պահվում է հելիումով լցված խցիկում։

«Սառեցված նմուշները, հավանաբար, (կբացվեն) հաջորդ 6 ամիսների ընթացքում, քանի որ (դրանք բացելն) ավելի հեշտ է։ Վակուումային կոնտեյներների բացումը տեղի կունենա, ըստ երեւույթին, մեկ տարի հետո»,- նշել է Ջոնսոնի անվան կենտրոնի ներկայացուցիչը։