Հիմա որոշակի վախի մթնոլորտ կա, որովհետեւ պարզ չի, թե ում մոտ կարան մտնեն, ում կարող են ձերբակալել, ոմ չեն կարող: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային խորհրդի նիստըի ժամանակ հայտարարեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Եթե սկզբում դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա լրիվ ուրիշ տեղ են գնում այդ սլաքները:  Սա ձգտում է իր ձեռքում վերցնել իշխանություն, ու ինձ հետաքրքիր չէ՝ նախորդներն այդպիսին են եղել, թե ոչ: Ես տեսնում եմ, որ մենք ապրում ենք մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակմանը: Այս վտանգը բոլորի շեմին է կանգնելու»,-ասաց Վազգեն մանուկյանը՝ հավելելով, որ հասարակությունը պետք է դիմադրի եւ բացատրի իշխանություններին այդ քայլերի վտանգավորությունը, քանի որայդպես մենք թուլանալու ենք:

Նա անընդունելի համարեց իշխանությունների «ժողովուրդը մեզ հետ է» փաստարկը: Մյուս փաստարկը, թե «եթե մեզ չսլեք, հները կվերադառնան», Մանուկյանն ասաց. «հինը երբեք չի վերադառնալու»:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե նոր եկածներն ավելի ժամանակակից են, Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդ երիտասարդների մեծ մասը մնացել է 1990-ականների գաղափարների մեջ: Աշխարհը հիմա ուրիշ տրենդներ ունի»: