Մյասնիկյան պողոտայում՝ Սարալանջի փողոցին հարակից լանջին այս պահին տուն է այրվում։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ հիմա աշխատում են դեպքի վայրում։

Լրագրողների հետ զրույցում այրվող տան հարեւանուհին ասաց, որ դեպքի մասին տեղեկացել են անցորդներից.

«2 հարեւանների տներ են, մեկի կտուրը բռնկվեց անջատեցին։ Մենք ներքեւում ենք ապրում, բայց հարեւաններ ենք, շփվում ենք։ Ենթարդում ենք, որ ոչ ոք չի եղել տանը։ Ժամ չեմ նայել, նկատեցինք, որ այստեղ տղաներ կային նկարում էին։ Մի քիչ առաջ եկանք, տեսնենք՝ ծուխ է բարձրանում»։

Հարեւանուհին պատմեց, որ իրենց թաղամասում հաճախակի են հրդեհներ լինում, սակայն այս հրդեհը չեն կարող ասել՝ ինչի հետեւանք է։

ԱԻՆ-ի լրատվության ծառայությունը հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:19-ին, մարվել՝ 17:26-ին: